Լրահոս

05.02.2015 11:50


Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ–ի արձագանքման ուժերը պետք է կազմեն 30 հազար մարդ»

Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ–ի արձագանքման ուժերը պետք է կազմեն 30 հազար մարդ»

ՆԱՏՕ–ի արձագանքման ուժերի քանակը պետք է կազմի 30 հազար մարդ, առաջատար ուժերի քանակը դրա կազմում պետք է լինի 5 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր որոշումները, որոնք կընդունեն դաշինքի պաշտպանության նախարարները արձագանքման ուժերի կազմի վերաբերյալ, բացառապես պաշտպանական բնույթ են կրում, և կհանդիսանան ՆԱՏՕ–ի արձագանքը Ռուսաստանի գործողություններին Ղրիմում և Ուկրաինայում», – ասել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը