Հունաստանը մարտին հնարավոր է՝ զրկվի դրամական միջոցներից
Փետրվարի 25-ին Հունաստանը հնարավոր է՝ զրկվի դրամական միջոցներից, եթե պաշտոնական վարկատուները չբարձրացնեն կարճաժամկետ վարկերի շեմը։ Այս մասին այսօր հաղորդել է «Bloomberg»–ը։
Այժմ կարճաժամկետ վարկերի շեմը կազմում է 15 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, վարկատուները դիմակայում են Հունաստանի պարտքի վերակառուցմանը, իսկ նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվում է նոր վարկեր վերցնել։
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը լրջորեն դիտարկում էր արտաքին պարտքերի չեղարկման նախագիծը, որը գերազանցում է 300 մլրդ եվրոն։ Գործակալության աղբյուրի կարծիքով հունական կառավարությանը կհաջողվի որոշ ժամանակ պահել տնտեսությունը, սակայն մարտին պետք է կա՛մ համաձայնվել առաջարկված պայմաններին, կա՛մ դուրս գալ եվրոյի գոտուց։ Այժմ հույները վերցնում են գումարները բանկից և ուշացնում հարկերի վճարումը։
Հունաստանը մարտին հնարավոր է՝ զրկվի դրամական միջոցներից
Փետրվարի 25-ին Հունաստանը հնարավոր է՝ զրկվի դրամական միջոցներից, եթե պաշտոնական վարկատուները չբարձրացնեն կարճաժամկետ վարկերի շեմը։ Այս մասին այսօր հաղորդել է «Bloomberg»–ը։
Այժմ կարճաժամկետ վարկերի շեմը կազմում է 15 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, վարկատուները դիմակայում են Հունաստանի պարտքի վերակառուցմանը, իսկ նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվում է նոր վարկեր վերցնել։
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը լրջորեն դիտարկում էր արտաքին պարտքերի չեղարկման նախագիծը, որը գերազանցում է 300 մլրդ եվրոն։
Գործակալության աղբյուրի կարծիքով հունական կառավարությանը կհաջողվի որոշ ժամանակ պահել տնտեսությունը, սակայն մարտին պետք է կա՛մ համաձայնվել առաջարկված պայմաններին, կա՛մ դուրս գալ եվրոյի գոտուց։
Այժմ հույները վերցնում են գումարները բանկից և ուշացնում հարկերի վճարումը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։