Լրահոս

05.02.2015 11:01


Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում «TransAsia Airways» ավիաընկերության «ATR-72-600» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ավիավթարից փրկվել է 15 մարդ, ևս 11-ը կորած է համարվում: Չի բացառվում, որ ջրի հոսանքը մահացածների մարմինները քշած լինի վթարի վայրից:

Ինքնաթիռում եղել է 58 մարդ, նրանցից 5-ը՝ անձնակազմի անդամ, 53-ը՝ ուղևոր։

Այս խորագրի վերջին նյութերը