Լրահոս

05.02.2015 10:53


Պան Գի Մունը ժամանակավոր հրադադարի կոչ է արել Ուկրաինայի արևելքում

Պան Գի Մունը ժամանակավոր հրադադարի կոչ է արել Ուկրաինայի արևելքում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուը հավանություն է տվել ԵԱՀԿ նախագահ Իվից Դաչիչի առաջարկին՝ ժամանակավոր հրադադար մտցնելու Ուկրաինայի արևելքում՝ Դեբալցևո քաղաքից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար։
«Գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ առաջարկությունը կարող է իրականացվել միայն բանակցությունների միջոցով՝ բարի կամքի ոգով», – նշվում է ՄԱԿ–ի մամուլի ծառայության հայտարարությունում։
Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել այն իրավիճակի կապակցությամբ, որում հայտնվել են քաղաքի բնակիչները, ինչպես նաև նշել, որ «ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը