Տնտեսական

05.02.2015 10:14


«Մուլտի Գրուպ» կոնցեռնը 6-րդ հորիզոնականում է

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը 6-րդ հորիզոնականում է

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը «Մուլտի Գրուպ» կոնցեռնին և Գագիկ Ծառուկյանին պատկանող բաժնետոմսերով ընկերությունների կողմից պետական բյուջե մուտքագրված գումարի ընդհանուր չափը կազմում է ավելի քան 13 միլիարդ, 70 միլիոն, 644 հազար դրամ: Այս ցուցանիշով «Մուլտի Գրուպ» կոնցեռնը Հայաստանի 10-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Կոնցեռնի պատասխանատուների հավաստիացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու «Մուլտի Գրուպին» և Գագիկ Ծառուկյանին պատկանող բաժնետոմսերով ընկերությունները հարկային իրենց քաղաքականության մեջ մշտապես եղել ու լինելու են հրապարակային: Ի դեպ, վերջին տարիներին «Մուլտի Գրուպ» կոնցեռնը մշտապես Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում է:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը