Աշխարհ

05.02.2015 10:13


Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Կիև

Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Կիև

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր իր պաշտոնական այցն է սկսում Կիև, որի ընթացքում նա մտադիր է հանդիպել երկրի առաջին դեմքերի հետ՝ քննարկելու տնտեսական բարեփոխումների շարունակությունը և իրավիճակը Ուկրաինայի հարավ–արևելքում։
Պետքարտուղարը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի և ուկրաինական խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
Քերրիի այցի որոշ մանրամասնությունների մասին պատմել է պետքարտուղարության լրատվական ծառայության ղեկավար Ջեն Փսակին. «Պետքարտուղարն Ուկրաինայում եղել է մեկ տարի առաջ։ Նա պատրաստվում է մի շարք կարևոր երկկողմանի հանդիպումներ անցկացնել, քննարկել առկա առաջընթացը, որին կարող են հասնել բոլոր ուղղություններով՝ տնտեսական բարեփոխումներից մինչ լարվածության թուլացում Ուկրաինայում»։

Քերրիի այցը Կիև անցկացվելու է Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի ու Լուգանսկի աշխարհազորայինների հակամարտության սրման համապատկերին, ինչպես նաև այն հաղորդագրությունների, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ակտիվ քննարկում է Կիևին զենք մատակարարելու հարցը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը