Աշխարհ

05.02.2015 09:48


Ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Իրանի արևելյան սահմանին իր ջոկատների տեղակայման մասին

Ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Իրանի արևելյան սահմանին իր ջոկատների տեղակայման մասին

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությանը» հարող ահաբեկչական նորաստեղծ խմբավորումը հայտարարել է, թե Իրանի արևելյան սահմանի երկայնքով տեղակայել է իր ջոկատները։ Ի պատասխան դրան՝ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեին Զոլֆակարին հայտարարել է, որ անվտանգության ուժերն ուսումնասիրում են իրավիճակն ու գնահատում սպառնալիքի իրական մակարդակը։

Վերջին ամիսներին Իրանն ակտիվորեն ամրացնում է Աֆղանստանի և Պակիստանի հետ իր սահմանների պաշտպանությունը, որտեղից տարբեր խմբեր են ներթափանցում՝ հարձակվելով սահմանապահների և խաղաղ բնակիչների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը