Լրահոս

05.02.2015 08:03


ՀՀ ՊՆ. «Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում՝ կրակելով սեփական գյուղերի վրա»

ՀՀ ՊՆ. «Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում՝ կրակելով սեփական գյուղերի վրա»

Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում՝ կրակելով սեփական գյուղերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ՝ ժամը 22։40 րոպեից սկսած, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում՝ լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,–հայտնել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը