Լրահոս

04.02.2015 22:45


Ի՞նչ է արվում «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ

Ի՞նչ է արվում «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ

Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Նաիրիտի» 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը:
Նշեմ, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից ազատվելու է աշխատանքից:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարները:
Նաիրիտցիների բողոքի ցույցերից ակնհայտ է դառնում, որ նրանց աշխատավարձերի պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու:
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցս պետք է լիներ վերոշարադրյալի մասին, բայց քանի որ, ինչպես գրեթե միշտ է լինում ԱԺ հարցուպատասխանը, էլեկտրոնային համակարգը, չգիտես՝ ինչու, կրկին այնպես հերթագրեց, որ ինձ հարց հնչեցնելու հերթ չհասավ: Հարցս Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այստեղ…
Հարց.
1. Ի՞նչ է արվել կամ արվում «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար:
2. Ի՞նչ է արվում «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ:
Նաիրիտցիների խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, և յուրաքանչյուր անգամ Կառավարության կողմից առաջարկվում են որոշակի խոստումներ և երաշխիքներ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում այդ քիմիական գիգանտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում:
Թե ինչ արդյունք կլինի այս անգամ, և արդյոք կրկին չի ոտնահարվի հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, կերևա առաջիկա 48 ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը