Լրահոս

04.02.2015 22:34


Հակոբ Հակոբյանը կալանավորվեց (տեսանյութ)

Հակոբ Հակոբյանը կալանավորվեց (տեսանյութ)
Ինչպես հայտնում է «pastinfo.am»–ը, քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին կալանավորելու մասին: Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հ.Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը, պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հետ՝ նշելով, որ կալանքն անհիմն է, և բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:
Պաշտպանը հայտնեց նաև, որ Հակոբ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Մանրամասները՝ «pastinfo.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը