Լրահոս

04.02.2015 21:48


Ոչիշխանական խմբակցությունների հայտարարությունը

Ոչիշխանական խմբակցությունների հայտարարությունը

2015թ. փետրվարի 2-5-ի ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ-ի տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է:

Հիմք ընդունելով օրենքի խախտման փաստը, ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Օրինաց Երկիր խմբակցությունները հրաժարվել են հարցի բովանդակային քննարկմանը մասնակցելուց և հայտարարում են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի կարող համարվել ներկայացված եւ քննարկված:

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք՝

Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել Ազգային Ժողովի առաջիկա նիստում:

ԲՀԿ

Ժառանգություն

Հայ ազգային Կոնգրես

ՕԵԿ խմբակցություններ

Հայտարարությանը միացել է նաև ՀՅԴ–ն։

Այս խորագրի վերջին նյութերը