Լրահոս

04.02.2015 18:39


Հովիկ Աբրահամյան. «Կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում ՓՄՁ–ի զարգացմանը»

Հովիկ Աբրահամյան. «Կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում ՓՄՁ–ի զարգացմանը»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողներին ասել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները կնպաստեն ՓՄՁ–ի զարգացմանը:

–Որոշում է կայացվել մինչև հուլիսի 1-ը հետաձգել օրենքի վիճահարույց դրույթը՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Այդ ընթացքում կքննարկենք հարցը բոլոր շահագրգիրռ կազմակերպությունների, ՓՄՁի, ՀԿ–ների, քաղաքական ուժերի հետ: Կքննարկենք և կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը,-ասել է ՀՀ վարչապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը