Երվանդ Զախարյան. «Համաշխարհային բանկի եզրակացություններից հետո նոր կլինի Կառավարության որոշումը «Նաիրիտի» հետագա ճակատագրի վերաբերյալ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ԱԺ–ում «Նաիրիտի» խնդրի վերաբերյալ նշել է, որ նախարարությունը մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի անձնակազմի հետ, հարցը քննարկվել է նաև նախարարության կողմից, որին մասնակից են եղել նաև խորհրդարանի պատգամավորներ։ Ինչ վերաբերում է այս պահին գործարանի խնդրի բարելավմանն ուղղված աշխատանքներին, նախարարն ասել է. «Առաջին հարցը վերագործարկման խնդիրն է, և Համաշխարհային բանկի կողմից, ինչպես գիտեք, կատարվում է տեխնիկական աուդիտ. դրա ընդհանուր գնահատականները, առաջարկությունները, եզրակացությունները կլինեն փետրվար ամսվա ընթացքում։ Համաշխարհային բանկի եզրակացություններից հետո նոր կլինի Կառավարության որոշումը «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ», – ասել է նա։
Երվանդ Զախարյան. «Համաշխարհային բանկի եզրակացություններից հետո նոր կլինի Կառավարության որոշումը «Նաիրիտի» հետագա ճակատագրի վերաբերյալ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ԱԺ–ում «Նաիրիտի» խնդրի վերաբերյալ նշել է, որ նախարարությունը մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի անձնակազմի հետ, հարցը քննարկվել է նաև նախարարության կողմից, որին մասնակից են եղել նաև խորհրդարանի պատգամավորներ։
Ինչ վերաբերում է այս պահին գործարանի խնդրի բարելավմանն ուղղված աշխատանքներին, նախարարն ասել է. «Առաջին հարցը վերագործարկման խնդիրն է, և Համաշխարհային բանկի կողմից, ինչպես գիտեք, կատարվում է տեխնիկական աուդիտ. դրա ընդհանուր գնահատականները, առաջարկությունները, եզրակացությունները կլինեն փետրվար ամսվա ընթացքում։ Համաշխարհային բանկի եզրակացություններից հետո նոր կլինի Կառավարության որոշումը «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ», – ասել է նա։
7or.am