Լրահոս

04.02.2015 17:41


Արցախին նվիրված ցուցահանդես Չեխիայում

Արցախին նվիրված ցուցահանդես Չեխիայում

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ փետրվարի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք նեկայացուցիչների հետ միասին ներկա գտնվեց Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր,որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին:

«Կապիտոլա» գրատանը անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և իր լուսանկարների միջոցով չեխ հանդիսատեսին է ներկայացնում Արցախի ժողովրդի կյանքը: Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել, բազմաթիվ տեղաբնակներ և քաղաքի հյուրեր այցելել և հետաքրքրությամբ ծանոթացել են ներկայացված նյութերին:

Այս խորագրի վերջին նյութերը