Լրահոս

04.02.2015 17:17


Սեյրան Օհանյանը՝ ռազմական ինստիտուտում կատարված սպանության վերաբերյալ

Սեյրան Օհանյանը՝ ռազմական ինստիտուտում կատարված սպանության վերաբերյալ

Այսօր ԱԺ-ում պատասխանելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված սպանության վերաբերյալ հարցին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե «իրականության մեջ փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են ներկայացվում»։

«Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում։ Դեպքին նախորդել է մի քանի կուրսանտի կողմից ոգելից խմիչքի օգտագործում, այնուհետև՝ վիճաբանություն, ինչի հետևանքով գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչն էլ վերածվել է սպանության։ Քրեական գործը հարուցված է, 4 մարդ ձերբակալված է։ Պատասխանատվության կենթարկվեն նաև ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ, ովքեր պարտավոր էին վերահսկել իրավիճակը»,–ասել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը