Լրահոս

04.02.2015 16:56


Սիրիական զորքերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Ռաքքայում և Դեյր–էզ–Զորում

Սիրիական զորքերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Ռաքքայում և Դեյր–էզ–Զորում

Սիրիական հրետանին հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» հիմնական դիրքերին Ռաքքա նահանգում, որտեղ գտնվում է զինյալների տեղակայման գլխավոր վայրը։

«Ծանր զենքից կրակ է բացվել հակառակորդի դիրքերի ու բազաների ուղղությամբ։ Ուղիղ անկման արդյունքում ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել», – հաղորդվում է սիրիական ռազմական ներկայացուցչի հաղորդագրությունում։ Նրա տվյալներով՝ ամբողջապես ոչնչացվել է վարձկանների ճամբարը Հազիմա բնակավայրում՝ Ռաքքայից 17 կմ հյուսիս՝ սահմանամերձ Թել–Աբյադ քաղաքի մայրուղու մոտ։
Սիրիական օդուժը գրոհել է նաև զինված խմբերի շարասյունը Դեյր–էզ–Զորի մոտակայքում։

«Վնասվել և շարքից հանվել են ռազմատեխնիկական միջոցները, որոնք տեղաշարժվում էին Էլ–Ասադիա կամրջի ուղղությամբ։ Հակառակորդի շարքերում շատ են զոհվածներն ու վիրավորները», – նշել է ներկայացուցիչը։
«ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ օրերս Թուրքիայի «Ռիհանիա» անցակետից խոշոր քանակությամբ՝ 200 մեքենա է ուղղվել՝ նախատեսված ԻՊ զինյալների համար։
Ռմբակոծման են ենթարկվել զինյալների հիմնական սահմանագծերը Էլ–Ջերբա և Էլ–Մրեյա բնակավայրերում։ Սիրիական զորքերը գրոհել են նաև ԻՊ դիրքերը Ռահումում՝ Հոմս և Ռաքքա նահանգների միջև։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը