Լրահոս

04.02.2015 16:35


ՎՊ խորհրդի անդամ. «Իշխան Զաքարյանը շատ հեռու չէ. բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է»

ՎՊ խորհրդի անդամ. «Իշխան Զաքարյանը շատ հեռու չէ. բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է»

Այսօր, երբ խորհրդարանին Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացնելու էր եկել ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, վերջինը հայտարարեց, որ իր անմիջական ղեկավարը հանրապետությունում չէ։

Սակայն երբ ոչիշխանական խմբակցությունները պնդել են, որ Սահմանադրության ու օրենքի համաձայն՝ տարեկան հաշվետվությունը ներկայացնի հենց ՎՊ նախագահը, Ս. Ավագյանն անկեղծացել է.

–Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս ամբիոնին: Այո՛, ՎՊ հաշվետվությունն օրենքով պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը: Մի քանի օր առաջ նա ինձ հրավիրեց իր մոտ, առաջարկեց, որ ես ներկայացնեմ ՎՊ հաշվետվությունը: Կյանքը շատ ավելի հարուստ է, քան կարելի է ծրագրել, և եթե ԱԺ նիստին շատ հարգելի պատճառով չեն կարող ներկայանալ ՎՊ նախագահը կամ նախագահի տեղակալը, ապա օրենսդրությունն ի՞նչ է ասում. ցավոք, ոչինչ չի ասում:

Նա նաև հավելել է, որ հռետորական տեսանկյունից գեղեցիկ է հնչում՝ որտե՞ղ է Իշխան Զաքարյանը:

Ես լավ գիտեմ՝ որտեղ է նա. ընդմիջմանը հեռախոսով խոսել եմ նրա հետ: Իշխան Զաքարյանը շատ հեռու չէ, բայց չի կարող ներկա գտնվել: Բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է Իշխան Զաքարյանը: Այո՛, նա հենց այնտեղ է, որտեղ դուք մտածում եք: Բայց պետք չէ դրանից մեծ պատմություն սարքել,–հավելել է Ս. Ավագյանը:

Նշենք, որ ՎՊ–ի շենքը հենց ԱԺ–ի հետնամասում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը