Լրահոս

04.02.2015 16:05


Արցախի ԱԳՆ. ««New York Times»-ի լրագրողներն Արցախ են այցելել ԼՂՀ վիզաներով»

Արցախի ԱԳՆ. ««New York Times»-ի լրագրողներն Արցախ են այցելել ԼՂՀ վիզաներով»

«The New York Times» պարբերականի Մոսկվայի բյուրոյի ղեկավար Նիլ Մաքֆարքուհարը 2014 թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով աջակցել բյուրոյի աշխատակիցներ՝ լրագրող Դևիդ Հերզենհորնին, լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովին և թարգմանիչ Ալեքսանդրա Օդինովային ԼՂՀ-ում լրագրողական գործունեություն իրականացնելու համար հավատարմագիր ստանալու հարցում։

artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ «The New York Times»-ի լրագրողները ԼՂՀ են այցելել «Ադրբեջանի օրենսդրության համաձայն»:

«Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։ Միաժամանակ, տվյալ լրագրողներին տրվել է ԼՂՀ մուտքի արտոնագիր՝ ըստ ԼՂՀ մուտք գործելու կարգի»,-ասել է Անի Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը