Լրահոս

04.02.2015 16:03


Նոր մանրամասներ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունից

Նոր մանրամասներ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունից

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է շուրջ 44 միլիոն դրամի պարտավորությունները չկատարելու համար: Այս մասին այսօր խորհրդարանում «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Միաժամանակ, նա դժվարացել է ասել, թե այդ չարաշահումները որ ժամանակաշրջանին են վերաբերում։

Համենայնդեպս, 2015թ. չեն վերաբերում,-միայն նշել է նա:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը