Լրահոս

04.02.2015 15:58


Ռուբեն Հակոբյան. «Կոռուպցիան, ատկատը բացառապես կատարվում են բարձրադիր իշխանության հովանավորությամբ»

Ռուբեն Հակոբյան. «Կոռուպցիան, ատկատը բացառապես կատարվում են բարձրադիր իշխանության հովանավորությամբ»

Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից հաշվետվությունը ներկայացնելուն և հորդորել խորհրդարանական մեծամասնությանը մտածել սեփական հեղինակության մասին:

–Եթե չեք կարողանում այստեղ բերել ՎՊ նախագահին, ապա վիրավորում եք ձեզ,–ասել է նա՝ հավելելով, որ Ի. Զաքարյանն ԱԺ ամբիոնից ճշմարտությունը կասեր միայն այն դեպքում, երբ հրաժարվեր իր պաշտոնից։

–Կոռուպցիան, ատկատը բացառապես կատարվում են բարձրադիր իշխանության հովանավորությամբ: Նա պետք է գար և ասեր, որ բարձրագույն իշխանությունը զբաղված է կոռուպցիայո՞վ։ Իհա՛րկե, չէր ասի դա,-հավելել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը