Ն. Զոհրաբյան. «Ո՞վ կամ ովքե՞ր են խոչընդոտել Իշխան Զաքարյանին գալ խորհրդարան»
Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԺ–ում Վերահսկիչ պալատի 2013թ. հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։ Քիչ առաջ իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ Սեյրան Ավագյանի կողմից ներկայացված հաշվետվությունը լեգիտիմ չէ։ Ն. Զոհրաբյանը մեջբերել է ՎՊ–ի մասին օրենքի 9–րդ կետը, համաձայն որի՝ հաշվետվությունը ներկայացվում է ՎՊ խորհրդի անդամի կողմից, եթե ՎՊ նախագահի պաշտոնը թափուր է, և նրա տեղակալը չի կարող իրեն փոխարինել։ –Եթե որևէ բան այս ժամերի ընթացքում չի փոխվել, ապա ՎՊ նախագահի պաշտոնը թափուր չէ. Իշխան Զաքարյանը շարունակում է մնալ ՎՊ նախագահ։ Մենք իրավունք ունենք ստանալու հարցի պատասխանը, թե ինչու հաշվետվությունը չի ներկայացնում ՎՊ նախագահը։Միգուցե իրո՞ք նրան թույլ չեն տվել ներկայացնել այն, և մեր գործընկեր Իշխան Զաքարյանն ունի մեր պաշտպանության և աջակցության կարիքը։ Կամ միգուցե Իշխան Զաքարյանն ի՞նքը չի ցանկացել գալ և ներկայացնել հաշվետվությունը։ Ուստի, ԲՀԿ–ն առաջիկայում, օգտվելով իր իրավասությունից, խմբակցություն կհրավիրի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ ստանալու այդ հարցերի պատասխանները՝ ի՞նչը կամ ո՞վ և ովքե՞ր են խոչընդոտել նրան գալ խորհրդարան։ Իսկ այսօր այս քննարկումն առ ոչինչ է, և այս պահին ստացվում է, որ մենք մասնակցում ենք ոչ օրինական գործընթացի»,–ասել է Ն. Զոհրաբյանը։ Նշենք նաև, որ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի վերաբերյալ ԲՀԿ–ն, «Ժառանգությունը», ՀԱԿ–ը և ՕԵԿ-ը պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Ն. Զոհրաբյան. «Ո՞վ կամ ովքե՞ր են խոչընդոտել Իշխան Զաքարյանին գալ խորհրդարան»
Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԺ–ում Վերահսկիչ պալատի 2013թ. հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։
Քիչ առաջ իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ Սեյրան Ավագյանի կողմից ներկայացված հաշվետվությունը լեգիտիմ չէ։
Ն. Զոհրաբյանը մեջբերել է ՎՊ–ի մասին օրենքի 9–րդ կետը, համաձայն որի՝ հաշվետվությունը ներկայացվում է ՎՊ խորհրդի անդամի կողմից, եթե ՎՊ նախագահի պաշտոնը թափուր է, և նրա տեղակալը չի կարող իրեն փոխարինել։
–Եթե որևէ բան այս ժամերի ընթացքում չի փոխվել, ապա ՎՊ նախագահի պաշտոնը թափուր չէ. Իշխան Զաքարյանը շարունակում է մնալ ՎՊ նախագահ։ Մենք իրավունք ունենք ստանալու հարցի պատասխանը, թե ինչու հաշվետվությունը չի ներկայացնում ՎՊ նախագահը։ Միգուցե իրո՞ք նրան թույլ չեն տվել ներկայացնել այն, և մեր գործընկեր Իշխան Զաքարյանն ունի մեր պաշտպանության և աջակցության կարիքը։ Կամ միգուցե Իշխան Զաքարյանն ի՞նքը չի ցանկացել գալ և ներկայացնել հաշվետվությունը։ Ուստի, ԲՀԿ–ն առաջիկայում, օգտվելով իր իրավասությունից, խմբակցություն կհրավիրի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ ստանալու այդ հարցերի պատասխանները՝ ի՞նչը կամ ո՞վ և ովքե՞ր են խոչընդոտել նրան գալ խորհրդարան։ Իսկ այսօր այս քննարկումն առ ոչինչ է, և այս պահին ստացվում է, որ մենք մասնակցում ենք ոչ օրինական գործընթացի»,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նշենք նաև, որ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի վերաբերյալ ԲՀԿ–ն, «Ժառանգությունը», ՀԱԿ–ը և ՕԵԿ-ը պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
7or.am