Լրահոս

04.02.2015 15:47


Մարտի 1–ից Չինաստանում կխստացվի համացանցի օգտատերերի նկատմամբ վերահսկողությունը

Մարտի 1–ից Չինաստանում կխստացվի համացանցի օգտատերերի նկատմամբ վերահսկողությունը

Չինաստանում խստացվում է վերահսկողությունը համացանցի օգտատերերի և տեղեկատվության նկատմամբ։ Այս մասին ասվում է ՉԺՀ Համացանցային տեղեկատվության պետական վարչության հրապարակած փաստաթղթում։
Համաձայն կարգավորման նոր կանոնների՝ բոլոր օգտատերերը ստիպված կլինեն սոցկայքերում և ֆորումներում գրանցվելիս նշել իսկական անունները։
Բացի այդ, արգելվում է համացանցում տեղադրել տեղեկատվություն, որը խախտում է երկրի օրենսդրությունը, խափանում ազգային անվտանգությունը և ինքնիշխանությունը, անարգում պետական իշխանությունը։ Ստիպողաբար կհեռացվեն նաև այն օգտատերերը, որոնք կզբաղվեն ասեկոսեներ, պոռնոգրաֆիա, ծայրահեղականություն, վիրավորանք և զրպարտություն տարածելով։
Այս միջոցառումներն ուժի մեջ կմտնեն 2015թ. մարտի 1-ից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը