Գերագույն ռադան ԵՄ–ին թույլատրել է բարեփոխել Ուկրաինայի ուժային կառույցները
Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի և Եվրամիության միջև ՄԱԿ–ի խորհրդակցական առաքելության մասին պայմանագիրը երկրի քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխման վերաբերյալ։ Համապատասխան որոշմանը հավանություն է տվել 272 պատգամավոր անհրաժեշտ 226-ից։ Առաքելությունը ստեղծվում է Ուկրաինայի ՆԳՆ–ն բարեփոխելու համար, այդ թվում՝ ոստիկանությունը և ազգային գվարդիան, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և սահմանային ծառայությունը։ Առաքելության գործառույթներն իրականացնելու համար թույլատրված է տարածք վերցնել, տրանսպորտային միջոցներ և տեղական անձնակազմ վարձել։ Ներկայացնելով օրենքը Գերագույն ռադայում՝ ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հաղորդել է, որ առաքելությունն Ուկրաինայում երկու տարի է գործելու, և նրա բյուջեն կկազմի 13 մլն եվրո։
Գերագույն ռադան ԵՄ–ին թույլատրել է բարեփոխել Ուկրաինայի ուժային կառույցները
Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի և Եվրամիության միջև ՄԱԿ–ի խորհրդակցական առաքելության մասին պայմանագիրը երկրի քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխման վերաբերյալ։
Համապատասխան որոշմանը հավանություն է տվել 272 պատգամավոր անհրաժեշտ 226-ից։
Առաքելությունը ստեղծվում է Ուկրաինայի ՆԳՆ–ն բարեփոխելու համար, այդ թվում՝ ոստիկանությունը և ազգային գվարդիան, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և սահմանային ծառայությունը։ Առաքելության գործառույթներն իրականացնելու համար թույլատրված է տարածք վերցնել, տրանսպորտային միջոցներ և տեղական անձնակազմ վարձել։
Ներկայացնելով օրենքը Գերագույն ռադայում՝ ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հաղորդել է, որ առաքելությունն Ուկրաինայում երկու տարի է գործելու, և նրա բյուջեն կկազմի 13 մլն եվրո։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։