Գեղամ Հարությունյան. «Հայկական կողմն ունեցել է 7, ադրբեջանականն՝ ավելի քան 30 զոհ»
Այսօրվա ասուլիսին պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետևանքով այս տարեսկզբին հայկական կողմն ունեցել է 7, ադրբեջանականն՝ ավելի քան 30 զոհ։
«Հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են. հակառակորդն ավելի շատ կորուստներ է ունենում, սակայն դա չի փոխում Ադրբեջանի քաղաքական ուղեգիծը», – ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կշարունակի կանխարգելիչ և պատժիչ գործողությունները։

7or.am