Լրահոս

04.02.2015 20:37


Բելգիական թերթն իսլամիստներից սպառնալիքներով նամակ է ստացել

Բելգիական թերթն իսլամիստներից սպառնալիքներով նամակ է ստացել

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Բելգիական «Het Laatste Nieuws» թերթի խմբագրությունը սպառնալիքներով նամակ է ստացել։ Այսօր հրապարակվել է նամակի հիմնական բովանդակությունը։ Դրա անանուն հեղինակներն ակնարկում են, որ կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Նամակում զգուշացվում է, որ «Բելգիայում արդեն կան իսլամիստների կողմից ռումբերով լցոնված մեքենաներ»։ Բացի այդ, նշվում է, թե Բելգիայում տեղի կունենա այն, ինչ եղավ Ֆրանսիայում։

Բելգիայի ոստիականությունը քննություն է սկսել։

Այս խորագրի վերջին նյութերը