Լրահոս

04.02.2015 14:40


Հորդանանում, ի պատասխան օդաչուի սպանության, ԻՊ հետ կապված երկու ահաբեկչի են մահապատժի ենթարկել

Հորդանանում, ի պատասխան օդաչուի սպանության, ԻՊ հետ կապված երկու ահաբեկչի են մահապատժի ենթարկել

Ի պատասխան օդաչուի սպանության՝ Հորդանանի իշխանություններն այսօր մահապատժի են ենթարկել երկու ահաբեկչի՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման հետ։
Ինչպես հաղորդել է հորդանանյան հեռուստաընկերությունը, նրանցից մեկն Իրաքի քաղաքացի Սաջիդա ար–Ռիշավին է՝ կապված 2005թ. Ամմանի երեք հյուրանոցների պայթյունների հետ, որոնք 60 մարդու կյանք էին խլել։

Մահապատժի է ենթարկվել նաև Զիյադ ալ–Քարբուլին՝ ավելի հայտնի Աբու Հեդիֆ անվամբ՝ Իրաքում «Ալ–Քաիդայի» ղեկավար Աբու Մուսաբ ազ–Զարկաուի համակիրը, որը 2007–ին ոչնչացվել է հորդանանյան հատուկ ծառայությունների կողմից։
Ուրբաթ հորդանանյան իշխանությունները հայտարարել էին ահաբեկչության համար դատապարտված վեց ահաբեկչի մահապատիժներն ի կատար ածելու մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը