Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի շինարարական աշխատանքների պատճառով
Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00: Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ: Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան: Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի: Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երևանի կենդանաբանական այգում կբացվի նաև Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար:
Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի շինարարական աշխատանքների պատճառով
Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00:
Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ: Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան: Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի:
Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երևանի կենդանաբանական այգում կբացվի նաև Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար: