Գեղամ Հարությունյան. «Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ»
Այսօրվա ասուլիսին պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության պատասխանատվությունը ղեկավարությանն է.
«Ծառայողական քննությունն այսօր կավարտվի, ու կկազմվի նախարարի հրաման, կլինեն պաշտոնանկություններ նաև ինստիտուտի պետի տեղակալների մակարդակով, կլինեն կարգապահական տույժեր, զորքերի տեղափոխություն»։
Ինչ վերաբերում է ռազմական ինստիտուտի պետ, գեներալ Մարտին Կարապետյանի պաշտոնանկությանը, բանախոսն ասել է, որ նա ծառայության երկարամյա փորձ ունի, սակայն նմանատիպ դեպքերը բացասական են անդրադարձել նրա անձնվեր ծառայության վրա։
«Իհարկե, միայն պաշտոնանկություններով հարց չի լուծվի. լրջորեն պետք է ուշադրություն դարձնել ուսումնադաստիարակչական հարցերին: Պատահական չէ, որ նմանատիպ դեպքերը վերացնելը նախորդ տարվա մեր հիմնական նշանաբաններից է եղել: Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ: Հարցը միշտ ուշադրության կենտրոնում է։ 2014-ին ունեցել ենք առաջընթաց. 2013թ. համեմատ՝ սպանության կամ սպանության դրդելու դեպքերը նվազել են 62%-ով, բռնարարքները և ծեծկռտուքը՝ 15%-ով, ինքնավնասումը ևս կրճատվել է։
Հարցին՝ ինստիտուտը հայտնի է որպես ռիսկային հաստատություն, ինչո՞ւ կարգի չի բերվում այն, պաշտպանության նախարարի խորհրդականը պատասխանել է. «Բոլորս գիտենք, որ սպանության մեջ մեղադրվում է նաև ինստիտուտի պետի տեղակալի որդին. որևէ մեկը սա չի հերքում, բայց ասել, որ ինստիտուտն անգործունակ մի կառույց է, չի կարելի: Այն տվել է շրջանավարտներ, որոնք առաջնագծում են, ու իրենց գործն անում են պատվով: Անցած տարի առաջնագծում զոհվեցին մեր շրջանավարտները՝ Զորիկ Գևորգյանը և Հայկ Խալաթյանը»։

7or.am