ՀՀ ԱԺ–ին Վերահսկիչպալատի 2013թ. հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։
Պատգամավորները, սակայն, պահանջել են, որ խորհրդարանում հաշվետվությունը ներկայացնի անձամբ Իշխան Զաքարյանը, քանի որ դա Սահմանադրության և օրենքի պահանջն է։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, թե Իշխան Զաքարյանն էլ, ինչպես «յուրաքանչյուր չինովնիկ», կարող է հարգելի պատճառներով բացակայել։
–Ունենք այն, ինչ որ ունենք այս պահին։ Իշխան Զաքարյանը գտնվում է արձակուրդում,–նշել է Գ. Սահակյանը։
Սեյրան Ավագյանն էլ հավելել է, որ նա բացակայում է հանրապետությունից։
–Պաշտոնապես ինձ վրա է դրված պատասխանել ձեր հարցերին,–ասել է նա։
Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը
ՀՀ ԱԺ–ին Վերահսկիչ պալատի 2013թ. հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ այդ կառույցի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։

7or.am