ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում»
Այսօրվա ասուլիսին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտնեց, որ այս տարվա դեսպանատան աշխատանքների օրակարգում կա 3 կարևոր հարց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ու Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա նաև հաստատեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է մասնակցել Երևանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությանը՝ ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Անկարայի քայլերը:
«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է և իրավունք ունի տոնակատարության կամ հիշատակի ամսաթիվ ընտրել: Կարող եմ միայն ասել, որ Ֆրանսիայի մասով հարցը պարզ է. նախագահ Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: Նա արդեն հայտարարել է այդ մասին»,-ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

7or.am