ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը քվեարկեցին ձեռնպահ, ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն՝ կողմ
Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է ՓՄՁ–ի համար պարտադիր փաստաթղթաշրջանառությունը հետաձգել մինչև հուլիսի 1–ը։
Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ։
–Մենք հույս ունենք կոնստրուկտիվ դաշտում շատ կարճ ժամանակում բերել օրինագիծ, որը հիմնավորապես կլուծի այս խնդիրը, և փոքր ու միջին ձեռներեցներին աշխատելու հնարավորություն կընձեռի։ Մենք կողմ չենք կարող քվեարկել ժամանակ ձգելուն, բայց, իհարկե, նաև դեմ չենք, որովհետև «դեմ»–ի դեպքում կմնա այս վատ տարբերակը, ուստի ԲՀԿ–ն այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ,–հավելել է Ն. Զոհրաբյանը։
ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը նույնպես հայտարարել են, որ քվեարկելու են ձեռնպահ, իսկ ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն՝ կողմ։
Օրինագիծն ընդունվել է 75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am