Սևակ Դանիելյան. «Արևմտամետ» Սարգսյանի օրոք Հայաստանում մի շարք արևմտյան կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը
Այսօր թերթերից մեկը տեղեկություն տարածեց, ըստ որի` ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսմանը դադարեցնում է իր բոլոր ծրագրերը, որ իրականացնում էր Հայաստանում: Պետք է նշել, որ Հանթսմանն առաջինը չէ Արևմուտքից, ով Հայաստանում իր գործունեությունը դադարեցրել է «արևմտամետ» Սերժ Սարգսյանի օրոք: Մինչ այդ «Լինսի» հիմնադրամը և «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը նույնպես դադարեցրել էին իրենց գործունեությունը մեր երկրում` Սերժ Սարգսյանի օրոք: «Հազարամյակի մարտահրավերների» պատասխանատուները, հավանաբար, այդպես էլ չներեցին Հայաստանին այն, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց կողմից տրամադրված 16.6 միլիոն դոլարը ծախսեց կովերի պտուկների լվացման մասին դասախոսությունների վրա:
Նշեմ նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի` Հայաստանին տրամադրվող օգնությունը կազմում է տարեկան մոտ 18 միլիոն դոլար: Համեմատության համար, սակայն, նշեմ, որ «ռուսամետ» Քոչարյանի օրոք ԱՄՆ-ից մեր երկրին տրամադրվող օգնությունը հասնում էր 100 միլիոն դոլարի:
Այս ամենը գրեցի նրա համար, որ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում փորձեն քաղաքական գործիչներին գնահատականներ տալուց հիմնվել փաստերի վրա, այլ ոչ թե կուրորեն հետևեն Բաղրամյան 26-ից ղեկավարվող «գեբելսյան» քարոզչամեքենային: Օրինակ՝ Արևմուտքում և, առհասարակ, աշխարհում հիմնվում են ոչ թե խոսքերի, այլ գործերի վրա, այդ իսկ պատճառով տարիներ առաջ մենք Արևմուտքի և Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունեինք, իսկ այսօր մեր երկրից արտասահմանյան բոլոր ներդրողներն ուղղակի փախնում են:Եվ սա միմիայն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքն է:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից