Օբամա. «Հակաահաբեկչական կոալիցիան վրեժխնդիր կլինի այն մարդկանց համար, ովքեր դարձել են ԻՊ զոհը»
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան վրեժխնդիր կլինի «Իսլամական պետությունից» ցանկացածի համար, ով դարձել է նրա զոհը։ Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հորդանանցի օդաչու Մուազ Յուսեֆ ալ–Քասասբեի հետ հաշվեհարդար տեսնելու տեղեկատվության հաստատումից հետո։
Ամերիկյան ժողովրդի անունից նա ցավակցություններ է հայտնել սպանված լեյտենանտի ընտանիքին, հորդանանցի զինծառայողներին, ինչպես նաև թագավոր Աբդալլահ Երկրորդին։
«Մենք պետք է միասնական լինենք։ Նրանց հիշատակը ոգևորում է մեզ և կոալիցիայի մեր գործընկերներին, որ չթողնենք մեր վճռականությունը՝ վերջ տալու ԻՊ–ին և նրա գաղափարախոսությանը», – նշել է ԱՄՆ նախագահը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։