Լրահոս

04.02.2015 09:44


Շուրլեն գերազանցեց Մխիթարյանին. Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերները

Շուրլեն գերազանցեց Մխիթարյանին. Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերները

totalfootball.am 32 միլիոն եվրոյի դիմաց Անդրե Շուրլեն «Չելսիից» տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»: Այս գործարքն իր արժեքով դարձավ Բունդեսլիգայի պատմության 5-րդ ամենաթանկ տրանսֆերը: Սա նաև Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ ձմեռային տրանսֆերն էր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյորից» «Բորուսիա» այժմ վեցերորդն է Բունդեսլիգայի պատմության մեջ:

Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերները.

1. Խավի Մարտինես (2012 - «Ատլետիկ» Բիլբաոյից՝ Բավարիա - 40 միլիոն եվրո),

2. Մարիո Գյոթցե (2013 - Դորտմունդի Բորուսիայից՝ Բավարիա - 37),

3. Մարիո Գոմես (2009 - Շտուտգարտից՝ Բավարիա - 37),

4. Էդին Ջեկո (2011 - Վոլֆսբուրգից՝ Մանչեսթեր Սիթի 34),

5. Անդրե Շուրլե (2015 - Չելսիից՝ Վոլֆսբուրգ - 32 )։

Մանրանասները՝ totalfootball.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը