Արմեն Հարությունյան. Հանրությունը պետք է սատարի համաժողովրդական շարժմանը, որպեսզի ուժային լուծում իշխանությունները չկարողանան պարտադրել
Փետրվարի 5-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովը, որից ակնկալում ենք հստակ որոշում իշխանափոխության տանող քայլերի հաջորդականության մասին։
Ու թեպետ բազմիցս նշվել է, որ համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր չի դրել իշխանափոխությունը կապելու արտաքին քաղաքական գործոնների հետ, այնուամենայնիվ, աշխարհը շատ խառն է, ու արտահերթ ընտրություններից հետո նորընտիր իշխանությունները շատ հարցերի լուծում պետք է գտնեն, որպեսզի երկիրը դուրս բերեն այս մղձավանջից: Սա ասում եմ նրա համար, որ թյուր կարծիք չստեղծվի, թե համաժողովրդական շարժումն անտարբեր է մեր շուրջ կատարվող զարգացումների հանդեպ, պարզապես չեն ցանկանում արտաքին ուժերին ներգրավել մեր երկրի ներքաղաքական խնդիրների լուծման մեջ: Ու սա կարևոր է, քանի որ շատ ենք տեսել, որ իշխանափոխության կամ իշխանությունը պահելու համար բավարար ռեսուրս չունեցող որոշ ուժեր դիմել են արտաքին ուժերի աջակցությանը, իսկ նրանք էլ, բնական է, իրենց շահերն են տեսել մեր երկրի կառավարման հարցերում: Իմ հիշելով՝ սա առաջին դեպքն է, կամ, ավելի ճիշտ, եզակի դեպքերից է, երբ ընդդիմադիր ուժերը, համախմբվելով (ու այս հարցում ԲՀԿ-ի դերը դժվար է թերագնահատել), աշխարհին ասում են՝ իշխանափոխության հարցում մենք ձեր օգնության կարիքը չունենք. կազատվենք այս ապազգային իշխանություններից, ով կստանա ժողովրդի վստահության քվեն՝ նա էլ կլինի արտաքին աշխարհի գործընկերը:
Ու քանի որ Սերժ Սարգսյանի վարչախումբը բացարձակապես չունի հանրային վստահություն, ու այն օրն են ընկել, որ իրենք են փորձում մե՛կ Արևմուտքին ժեստեր անելով, մե՛կ՝ ՌԴ-ին, նրանց օգնությամբ ու մեր երկրի շահերը ոտնահարելով՝ աթոռը պահելու անհաջող փորձեր անել:
Այո՛, վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի մոտ դա չի ստացվելու, քանի որ Հայաստանն անկախության տարիներին թեպետ շատ դժվարություններ է տեսել, բայց այսպիսի համակողմանի ձախողումներ, մեկ անձի դիկտատուրա, ով բացարձակապես ադեկվատ չէ ո՛չ մեր երկրում, ո՛չ նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրավիճակին, մենք երբեք չենք ունեցել: Ու երբ ասում են՝ ոչինչ պետք չէ բացարձակացնել, լավից լավն էլ կա, վատից վատն էլ, Սերժ Սարգսյանի պարագայում վստահաբար կարելի է պնդել, որ նրանից վատը լինել չի կարող, որ նրան հանգիստ խղճով կարելի է Ֆրանսիայի Սևր քաղաքում՝ միջազգային չափերի և կշիռների բյուրոյի նստավայրում տեղադրել՝ որպես ամենավատ կառավարչի էտալոն: Օրինակ՝ եթե նրան ընդունենք մեկ միավոր, ապա Կիմ Չեն Ընը հազիվ կձգի 0.2 «վերջին բոլշևիկի»:
Այս իշխանություններն ամեն օր քայքայում են մեր երկիրը՝ կանգնեցնելով կործանման շեմին, ուստի իշխանափոխությունը ոչ միայն օրախնդիր է, այլև ամեն օրվա հետաձգումը՝ վտանգավոր: Բայց մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ ցնցումների ճանապարհը նորմալ համարենք, ուստի ԲՀԿ-ի շուրջ քաղաքական ու հասարակական մեծ թվով ուժերի համախմբմանը զուգընթաց՝ հարկավոր է նաև լայն հանրային աջակցություն, որպեսզի այդ հզոր ուժի դեմն առնել հնարավոր չլինի ոստիկանական բիրտ ուժի միջոցով:
Եվ մեր ժողովրդի վճռականությունն է ստիպելու գործող նախագահին՝ մտքից վերջնականապես հանելու սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրությունը: Ու ոչ թե իր հեռահար նպատակների մասին մեզ իրազեկի, իբր այնքան վստահ է իր ուժերի վրա, որ հաջորդ տասնամյակի պաշտոնավարման հարցերն է լուծում, այլ լավ իմանա, որ մենք ավելի լավ գիտենք, որ ինքն իսկի այս ժամկետի վերջը պաշտոնավարել չի կարող:
Դե ուրեմն, փետրվարի 5-ին թող համաժողովի մասնակիցներն իրենց վճռականությունը հայտնեն իշխանափոխության հարցում, իսկ մենք էլ մեր հերթին մեր պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցելու շարժմանը:
Արմեն Հարությունյան. Հանրությունը պետք է սատարի համաժողովրդական շարժմանը, որպեսզի ուժային լուծում իշխանությունները չկարողանան պարտադրել
Փետրվարի 5-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովը, որից ակնկալում ենք հստակ որոշում իշխանափոխության տանող քայլերի հաջորդականության մասին։
Ու թեպետ բազմիցս նշվել է, որ համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր չի դրել իշխանափոխությունը կապելու արտաքին քաղաքական գործոնների հետ, այնուամենայնիվ, աշխարհը շատ խառն է, ու արտահերթ ընտրություններից հետո նորընտիր իշխանությունները շատ հարցերի լուծում պետք է գտնեն, որպեսզի երկիրը դուրս բերեն այս մղձավանջից: Սա ասում եմ նրա համար, որ թյուր կարծիք չստեղծվի, թե համաժողովրդական շարժումն անտարբեր է մեր շուրջ կատարվող զարգացումների հանդեպ, պարզապես չեն ցանկանում արտաքին ուժերին ներգրավել մեր երկրի ներքաղաքական խնդիրների լուծման մեջ: Ու սա կարևոր է, քանի որ շատ ենք տեսել, որ իշխանափոխության կամ իշխանությունը պահելու համար բավարար ռեսուրս չունեցող որոշ ուժեր դիմել են արտաքին ուժերի աջակցությանը, իսկ նրանք էլ, բնական է, իրենց շահերն են տեսել մեր երկրի կառավարման հարցերում:
Իմ հիշելով՝ սա առաջին դեպքն է, կամ, ավելի ճիշտ, եզակի դեպքերից է, երբ ընդդիմադիր ուժերը, համախմբվելով (ու այս հարցում ԲՀԿ-ի դերը դժվար է թերագնահատել), աշխարհին ասում են՝ իշխանափոխության հարցում մենք ձեր օգնության կարիքը չունենք. կազատվենք այս ապազգային իշխանություններից, ով կստանա ժողովրդի վստահության քվեն՝ նա էլ կլինի արտաքին աշխարհի գործընկերը:
Ու քանի որ Սերժ Սարգսյանի վարչախումբը բացարձակապես չունի հանրային վստահություն, ու այն օրն են ընկել, որ իրենք են փորձում մե՛կ Արևմուտքին ժեստեր անելով, մե՛կ՝ ՌԴ-ին, նրանց օգնությամբ ու մեր երկրի շահերը ոտնահարելով՝ աթոռը պահելու անհաջող փորձեր անել:
Այո՛, վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի մոտ դա չի ստացվելու, քանի որ Հայաստանն անկախության տարիներին թեպետ շատ դժվարություններ է տեսել, բայց այսպիսի համակողմանի ձախողումներ, մեկ անձի դիկտատուրա, ով բացարձակապես ադեկվատ չէ ո՛չ մեր երկրում, ո՛չ նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրավիճակին, մենք երբեք չենք ունեցել: Ու երբ ասում են՝ ոչինչ պետք չէ բացարձակացնել, լավից լավն էլ կա, վատից վատն էլ, Սերժ Սարգսյանի պարագայում վստահաբար կարելի է պնդել, որ նրանից վատը լինել չի կարող, որ նրան հանգիստ խղճով կարելի է Ֆրանսիայի Սևր քաղաքում՝ միջազգային չափերի և կշիռների բյուրոյի նստավայրում տեղադրել՝ որպես ամենավատ կառավարչի էտալոն: Օրինակ՝ եթե նրան ընդունենք մեկ միավոր, ապա Կիմ Չեն Ընը հազիվ կձգի 0.2 «վերջին բոլշևիկի»:
Այս իշխանություններն ամեն օր քայքայում են մեր երկիրը՝ կանգնեցնելով կործանման շեմին, ուստի իշխանափոխությունը ոչ միայն օրախնդիր է, այլև ամեն օրվա հետաձգումը՝ վտանգավոր: Բայց մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ ցնցումների ճանապարհը նորմալ համարենք, ուստի ԲՀԿ-ի շուրջ քաղաքական ու հասարակական մեծ թվով ուժերի համախմբմանը զուգընթաց՝ հարկավոր է նաև լայն հանրային աջակցություն, որպեսզի այդ հզոր ուժի դեմն առնել հնարավոր չլինի ոստիկանական բիրտ ուժի միջոցով:
Եվ մեր ժողովրդի վճռականությունն է ստիպելու գործող նախագահին՝ մտքից վերջնականապես հանելու սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրությունը: Ու ոչ թե իր հեռահար նպատակների մասին մեզ իրազեկի, իբր այնքան վստահ է իր ուժերի վրա, որ հաջորդ տասնամյակի պաշտոնավարման հարցերն է լուծում, այլ լավ իմանա, որ մենք ավելի լավ գիտենք, որ ինքն իսկի այս ժամկետի վերջը պաշտոնավարել չի կարող:
Դե ուրեմն, փետրվարի 5-ին թող համաժողովի մասնակիցներն իրենց վճռականությունը հայտնեն իշխանափոխության հարցում, իսկ մենք էլ մեր հերթին մեր պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցելու շարժմանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1537725909832524&id=100007853887323&pnref=story