Քաղաքական

03.02.2015 17:50


Վահան Բաբայան. «Խորհրդաժողովում կձևավորվեն նոր առաջարկներ»

Վահան Բաբայան. «Խորհրդաժողովում կձևավորվեն նոր առաջարկներ»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը խորհրդարանի հայտարարությունների ժամին անդրադարձել է փետրվարի 5–ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին։

–Այնտեղ քննարկվելու են երկրում ստեղծված իրավիճակին առնչվող բոլոր հարցերը,–ասել է Վ. Բաբայանը՝ հավելելով, որ այդ խորհրդաժողովին մասնակցելու են ինչպես խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ, այնպես էլ բազմաթիվ ՀԿ–ներ, քաղաքացիական շարժումներ, ակտիվիստներ, գիտնականներ, մտավորականներ, ազատամարտիկներ և այլք։

–Այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ թե՛ իշխանությունը և թե՛ ոչ իշխանությունը խոսում են լուրջ խնդիրների մասին։ Այն ամենօրյա առկա խնդիրների, որոնք 2015թ. դարձրեցին ավելի պրոբլեմատիկ, բարդ։ Անցած մեկ ամսվա ընթացքում այնքան շատ բացասական իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում, որ իրոք այսօր մեր հասարակությունը պետք է հասկանա՝ իրավիճակից դուրս գալու ինչ ճանապարհներ, ելքեր կան։ Իհարկե, միասնական համախմբված քննարկումները և բոլոր շերտերի տեսակետները լսելն իրոք կարող է օգտակար լինել մեր երկրի համար։ Կարծում եմ՝ այն մշակույթը, որը ձեռնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այսինքն՝ գումարել այդպիսի խորհրդաժողով, կլինի յուրատեսակ հարթակ, որտեղ քաղաքակիրթ ճանապարհով կբարձրաձայնվեն և կքննարկվեն մեր երկրին հուզող բոլոր հարցերը,–նշել է Վ. Բաբայանը։

Նա վստահեցրել է, որ այդ խորհրդաժողովում կձևավորվեն նոր առաջարկներ, և միասնականորեն կկարողանան Հայաստանը դուրս բերել այն իրավիճակից, որում այսօր հայտնվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը