Ստեփան Դեմիրճյան. «Միասնականությունն օրվա հրամայականն է»
ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան Դեմիրճյանն ընդգծել է, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում թե՛ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե՛ մեր ազգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում։
–Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը լոկ գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ։ Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։ Դրա համար առաջին հերթին պետք է ձևավորել ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի աջակցությունը վայելող իշխանություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի համախմբել հասարակությանը, փոխել երկրում առկա անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ ստեղծել երկրի կայուն զարգացման համար։ Իշխանությունները պետք է հասկանան, որ բռնություններով, մարդկանց ահաբեկելով չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքների։ Նման գործելակերպը վտանգավոր է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Նա հավելել է, որ բոլորը պետք է գիտակցեն՝ առանց ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման և երկրում օրինականության հաստատման՝ մեր պետությունը որևէ հեռանկար չունի։

7or.am