Լրահոս

03.02.2015 17:32


Սիրիայում ոչնչացվել է քիմիական զենքի 12 ստորգետնյա արտադրություններից մեկը

Սիրիայում ոչնչացվել է քիմիական զենքի 12 ստորգետնյա արտադրություններից մեկը

Սիրիայում ոչնչացվել է քիմիական զենքի 12 ստորգետնյա արտադրություններից մեկը։ Լուրը հաստատել են ՔԶԱԿ–ի տեսուչները։
Ինչպես հստակեցվում է կազմակերպության կայքում, ստորգետնյա կառույցը ոչնչացվել է 2015 թվականի հունվարի 31-ին։ Մնացած 11 օբյեկտները ոչնչացնելու աշխատանքները շարունակվում են։

«Ես ողջունում եմ առաջին օբյեկտի ոչնչացումը, որն ուշացվում էր տեխնիկական պատճառներով։ Հույս ունեմ, որ մնացած կառույցների ոչնչացման աշխատանքները կգնան նախատեսվածի պես», – հայտարարել է ՔԶԱԿ–ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուն։
Կազմակերպության տեսուչները հաստատել են ներկայումս սիրիական քիմիական զենքի 98 տոկոսի ոչնչացման մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը