Լրահոս

03.02.2015 17:27


Կահիրեում ռումբի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել

Կահիրեում ռումբի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել

Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով մեկ եգիպտացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել Կահիրեից հյուսիս։ Ինչպես հաղորդել է «Ալ–Յաում աս–Սաբիա» լրատվականը, պայթուցիկ սարքը գործել է Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի մոտակայքում, երբ անցնում էր ոստիկանների մեքենաների շարասյունը։
Հայտնի է, որ զոհվածը և տուժածները պատահական անցորդներ են։ Ուժայինների մեջ զոհեր չկան։
Ավելի վաղ ևս մեկ պայթյուն է որոտացել Կահիրեում։ Ինչպես հաղորդել են երկրի ՆԳՆ–ում, անհայտները պայթյունը կազմակերպել են մայրաքաղաքի կենտրոնում՝ Թալաաթ Հարբ փողոցում, որը դուրս է գալիս գլխավոր հրապարակ՝ Թահրիր։ Տուժածների մասին լուր չի ստացվել։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտ գտնվող խանութների տաղավարները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը