Լրահոս

03.02.2015 16:23


Դոնեցկի ֆիննախը զգուշացրել է աշխատավարձերի և թոշակների հետ կապված հնարավոր խնդիրների մասին

Դոնեցկի ֆիննախը զգուշացրել է աշխատավարձերի և թոշակների հետ կապված հնարավոր խնդիրների մասին

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները զգուշացրել են աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման խնդիրների մասին այս տարի Ուկրաինայի իշխանությունների կողմից հանրապետության տնտեսական շրջափակման պատճառով։

«Նման պայմաններում մեր կանխիկ գումարներն անխուսափելիորեն գնում են տարածքից, և ստեղծվում է նրանց արհեստական դեֆիցիտ։ Դա լրջորեն բարդացնում է ձեռնարկությունների նորմալ աշխատանքը։ Հնարավոր է՝ խնդիրներ առաջանան աշխատավարձի վճարման հետ։ Արտակարգ վատ վիճակում են հայտնվել թոշակառուները և հասարակության անապահով շերտերը», – հայտարարել են «Ինտերֆաքս»–ին ԴԺՀ ֆիննախում։
Նշվել է, որ կիևյան իշխանությունների սադրիչ գործողությունների պատճառով առաջացած փողերի արհեստական դեֆիցիտը կազդի ԴԺՀ կենսագործունեության բոլոր ոլորտների և քաղաքացիների կենսամակարդակի վրա, որոնք կարող են կորցնել անգամ խանութից գնումներ անելու հնարավորությունը։
«Այժմ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ կայունացնենք իրավիճակը. կանենք ամեն հնարավորը, որպեսզի հաղթահարենք ստեղծված խոչընդոտները։ 2015թ. բյուջեն հաշվարկվել է գրիվնայով...», – հայտնել են ֆիննախում։

Այս խորագրի վերջին նյութերը