Իտալիայի թվով 12-րդ նախագահ Սերջիո Մաթթարելլան հանրապետությանը ծառայելու երդում է տվել։ Նա ընտրվել է հունվարի 31-ին՝ խորհրդարանի երկու պալատների ձայների մեծամասնությամբ։ Երդմնակալության ելույթը Մաթթարելլան սկսել է ավանդական խոսքով. «Երդվում եմ հավատարիմ լինել հանրապետությանը և ամեն ինչում հետևել Սահմանադրությանը»։
Նախագահը նշել է, որ երկրի ղեկավարության ջանքերը պետք է ուղղված լինեն «այն դժվարությունների հաղթահարմանը, որոնց բախվել են իտալացիները»։ Նա նաև հավելել է, որ երկրի գլխավոր ներուժը հանդիսանում են «երիտասարդությունը և միջին ձեռնարկությունները, որոնք ունեն բոլոր նախադրյալները միջազգային շուկայում մրցունակ լինելու համար»։ Առաջնահերթ խնդիրներից նախագահը նշել է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որի նախագիծը երկրի խորհրդարանում է։
Իտալիայի նորընտիր նախագահը երդում է տվել
Իտալիայի թվով 12-րդ նախագահ Սերջիո Մաթթարելլան հանրապետությանը ծառայելու երդում է տվել։ Նա ընտրվել է հունվարի 31-ին՝ խորհրդարանի երկու պալատների ձայների մեծամասնությամբ։ Երդմնակալության ելույթը Մաթթարելլան սկսել է ավանդական խոսքով. «Երդվում եմ հավատարիմ լինել հանրապետությանը և ամեն ինչում հետևել Սահմանադրությանը»։
Նախագահը նշել է, որ երկրի ղեկավարության ջանքերը պետք է ուղղված լինեն «այն դժվարությունների հաղթահարմանը, որոնց բախվել են իտալացիները»։ Նա նաև հավելել է, որ երկրի գլխավոր ներուժը հանդիսանում են «երիտասարդությունը և միջին ձեռնարկությունները, որոնք ունեն բոլոր նախադրյալները միջազգային շուկայում մրցունակ լինելու համար»։
Առաջնահերթ խնդիրներից նախագահը նշել է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որի նախագիծը երկրի խորհրդարանում է։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։