Լրահոս

03.02.2015 15:11


Փոխնախարար. «Դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում»

Փոխնախարար. «Դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում»

Խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից և անհատ ձեռներեցների բողոքից՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողներին ասել է.

–Իսկ դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում, չկա՛ նման բան: Որևէ տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանում տեսնել հարկային տեսուչի, բայց պետությունն ունի իր գործառույթը: Ինչքան էլ որ տնտեսվարող սուբյեկտները չուզենան առնչվել հարկային մարմինների հետ, պետական մարմինները պետք է իրականացնեն իրենց գործառույթները:

Նա նաև հավելել է, որ պետք է գտնեն այն ճիշտ սահմանագիծը, որը մի կողմից ՓՄՁ-ի համար նպաստավոր պայմաններ կստեղծի, մյուս կողմից՝ պետությունն իր խնդիրը կարողանա հստակ կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը