Լրահոս

03.02.2015 20:30


Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության վիճակահանությունը` փետրվարի 5-ին

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության վիճակահանությունը` փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վիճակահանության ժամանակ կներկայացնեն ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմեր: Վերջին տարիների համեմատաբար հաջող ելույթների շնորհիվ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ, ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան չեն կարող ընդգրկվել ընտրական միևնույն խմբում:

Այս խորագրի վերջին նյութերը