Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հակասական զգացողություններ է առաջացնում: Նրա հասցեին հնչում են թե՛ գովասանքի, թե՛ կշտամբանքի խոսքեր: Բրիտանացի լրագրող Ջոն Կարլինը երկու անգամ հարցազրույց է վերցրել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրից եւ դժգոհ է մնացել նրա մարդկային որակներից:
«Մեսսիի խաղից միշտ հաճույք ես ստանում: Սակայն կցանկանայի նրան տեսնել միայն խաղադաշտում։ Մի քանի անգամ նրանից հարցազրույց եմ վերցրել, և մեր երկրորդ հանդիպման ժամանակ համոզվել եմ, որ նա անտանելի է: Արգենտինացին անհարգալից է մյուսների նկատմամբ: Անորոշ պատասխանների 15 րոպեից հետո ինքս ընդհատեցի հարցազրույցը: Այլևս չեմ ցանկանում խոսել նրա հետ»,-Կարլինի խոսքերը մեջբերում է «El Tiempo»-ն:
Բրիտանացի լրագրող. «Մեսսին անտանելի է»