Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Գերմանիայի նախկին նախագահ, ակնառու պետական գործիչ եւ հումանիստ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահը մեծ կորուստ է ոչ միայն Գերմանիայի, այլեւ համայն քաղաքակիրթ հանրության համար:
«Հիրավի, Ռիխարդ ֆոն Վայցզեքերը վառ անհատականություն էր, առաջադեմ գործիչ, որն ազգային եւ վերազգային բարոյական արժեքների հանդեպ իր մոտեցումներով ոչ միայն նպաստեց Գերմանիայի միջազգային դերի ամրապնդմանը, այլեւ անջնջելի հետք թողեց նախկին կոմունիստական վարչակարգի պետությունների հետ Գերմանիայի հաշտեցման եւ միջպետական հարաբերությունների կերտման գործում: Իր ողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվեց այն խոր հավատամքով, որ «ով աչքերը փակում է անցյալի վրա, կույր է նաեւ ներկայի հանդեպ»: Անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հիշողության մեջ նրա անունը ընդմիշտ կմնա նաեւ որպես Գերմանիայի Նախագահ, որի օրոք մեր երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ՝ հիմք դառնալով հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման համար: Այս մեծ կորստի առթիվ խորին ցավակցություն եմ հղում Ձեզ, բարեկամ Գերմանիայի ժողովրդին եւ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի հարազատներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Գերմանիայի նախկին նախագահ, ակնառու պետական գործիչ եւ հումանիստ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահը մեծ կորուստ է ոչ միայն Գերմանիայի, այլեւ համայն քաղաքակիրթ հանրության համար:
«Հիրավի, Ռիխարդ ֆոն Վայցզեքերը վառ անհատականություն էր, առաջադեմ գործիչ, որն ազգային եւ վերազգային բարոյական արժեքների հանդեպ իր մոտեցումներով ոչ միայն նպաստեց Գերմանիայի միջազգային դերի ամրապնդմանը, այլեւ անջնջելի հետք թողեց նախկին կոմունիստական վարչակարգի պետությունների հետ Գերմանիայի հաշտեցման եւ միջպետական հարաբերությունների կերտման գործում: Իր ողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվեց այն խոր հավատամքով, որ «ով աչքերը փակում է անցյալի վրա, կույր է նաեւ ներկայի հանդեպ»:
Անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հիշողության մեջ նրա անունը ընդմիշտ կմնա նաեւ որպես Գերմանիայի Նախագահ, որի օրոք մեր երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ՝ հիմք դառնալով հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Այս մեծ կորստի առթիվ խորին ցավակցություն եմ հղում Ձեզ, բարեկամ Գերմանիայի ժողովրդին եւ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի հարազատներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: