Տաքսու վարորդները պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել
Այսօրվա ասուլիսին անհատ տաքսու վարորդներն իրենց բողոքն են հայտնել տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխության կապակցությամբ, ըստ որի՝ մայրաքաղաքի տաքսու վարորդները լիցենզիայի համար պետք է վճարեն 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ ավելի քիչ։
Վարորդները նշել են, որ ներկայումս իրենք ի վիճակի չեն վճարել 12 հազար դրամ, և հինգշաբթի պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության շենքի դիմաց։
Անհատ ձեռներեց, տաքսու վարորդ Մխիթար Օհանյանի խոսքերով՝ նորից պայմաններ ստեղծվեցին տուժած ժողովրդին քամելու համար.
«Ի՞նչ է կատարվում այսօր. և՛ տնտեսական ճգնաժամ է, և՛ ֆինանսական, ու նոր օրենք են ուզում կիրառել, մեզանից նորից գանձեն այն դեպքում, երբ, այսօրվա դրությամբ, բոլոր նրանք, ովքեր գործազուրկ են մնացել, ինչ–որ տեղից մեքենաներ են վերցրել ու տաքսու տակ վարում են»։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ասել է, որ 12 հազար դրամ վճարելը տղաներին բորբոքում է, քանի որ չունեն պայմաններ՝ կայանատեղի, կարմիր գծանշանները շարունակում են մնալ։
Նա հավելել է, որ ցանկացած ոք կարող է կտրոնը վերցնել ու տաքսի վարել։ Ըստ նրա՝ եթե դա նպատակ ուներ հավասարեցնելու, ապա առանց այդ էլ տաքսի ծառայություն մատուցող վարորդներն ու աշխատանքից հետո օրվա հացի խնդիր լուծող վարորդները հավասար էին։
Տաքսու վարորդները բարձրաձայնել են նաև լիցենզավորման նոր կարգի հետ կապված ռիսկերի մասին՝ այն համեմատելով տրանսպորտային խախտումների համար ԴԱՀԿ–ի հետ առաջացած խնդիրների հետ. «Նորից տեսախցիկների ձևն է լինելու, մարդկանց տունը նորից Հարկադիրից գումարներ է գալու 50 հազար դրամ, ինչ է դու այդ կտրոնը չունես», – ասել է Տիգրան Հովհաննիսյանը։
Մեկ այլ վարորդ էլ նշել է՝ եթե ուշացնես վճարը մի երկու օրով, ու տեսակցիկները դա ֆիքսեն, նորից տուգանք է գալու 50 հազար դրամի չափով։ Տաքսու վարորդ Սիմոնյան Սամսոնի կարծիքով էլ քաղաքում պատահարների մեղավորները ոչ թե տաքսու վարորդներն են, այլ այն պատասխանատուները, որոնք բոլորին անխտիր գումարի դիմաց վարորդական վկայական են տալիս. «Վարորդական իրավունք տվողն ինքը երթևեկության կանոններ չգիտի. իր խնդիրը փող կորզելն է, ինչպես նաև 12 հազար դրամ կորզելը չմատուցած ծառայությունների համար... նախ՝ ինձ կայանատեղի հատկացրո՛ւ, ուղևորին իջեցնելու տեղ հատկացրո՛ւ, ես էլ վճարեմ։ Չմատուցած ծառայությունների համար փող են ուզում», – ասել է նա։
Նրա խոսքերով՝ իրենք կանգնում են չգծանշված տեղում, տեսախցիկը ֆիքսում է դա, որից հետո տուգանքի մասին ծանուցում է գալիս. «Տանում մի հատ ձրիակեր ենք կերակրում, 600 դրամով մինիմալը քշում ենք, 6000–ով ձրիակերի փողը տալիս։ Հանուն ինչի՞։ Այսօր որևէ ձրիակերի երեխա, զենքը ուսին գցած, սահման չի պահում...մեկի անունը տվե՛ք, որ ձրիակերի երեխան սահմանին զոհվել է։ Սահման պահողը մեր երեխեքն են. առաջին գծում այսօր ոչ մի նախարարի երեխա չեք տեսնի...», – իր ցասումն է արտահայտել քաղաքացին։
Տաքսու վարորդները պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել
Այսօրվա ասուլիսին անհատ տաքսու վարորդներն իրենց բողոքն են հայտնել տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխության կապակցությամբ, ըստ որի՝ մայրաքաղաքի տաքսու վարորդները լիցենզիայի համար պետք է վճարեն 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ ավելի քիչ։
Վարորդները նշել են, որ ներկայումս իրենք ի վիճակի չեն վճարել 12 հազար դրամ, և հինգշաբթի պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության շենքի դիմաց։
Անհատ ձեռներեց, տաքսու վարորդ Մխիթար Օհանյանի խոսքերով՝ նորից պայմաններ ստեղծվեցին տուժած ժողովրդին քամելու համար.
«Ի՞նչ է կատարվում այսօր. և՛ տնտեսական ճգնաժամ է, և՛ ֆինանսական, ու նոր օրենք են ուզում կիրառել, մեզանից նորից գանձեն այն դեպքում, երբ, այսօրվա դրությամբ, բոլոր նրանք, ովքեր գործազուրկ են մնացել, ինչ–որ տեղից մեքենաներ են վերցրել ու տաքսու տակ վարում են»։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ասել է, որ 12 հազար դրամ վճարելը տղաներին բորբոքում է, քանի որ չունեն պայմաններ՝ կայանատեղի, կարմիր գծանշանները շարունակում են մնալ։
Նա հավելել է, որ ցանկացած ոք կարող է կտրոնը վերցնել ու տաքսի վարել։ Ըստ նրա՝ եթե դա նպատակ ուներ հավասարեցնելու, ապա առանց այդ էլ տաքսի ծառայություն մատուցող վարորդներն ու աշխատանքից հետո օրվա հացի խնդիր լուծող վարորդները հավասար էին։
Տաքսու վարորդները բարձրաձայնել են նաև լիցենզավորման նոր կարգի հետ կապված ռիսկերի մասին՝ այն համեմատելով տրանսպորտային խախտումների համար ԴԱՀԿ–ի հետ առաջացած խնդիրների հետ. «Նորից տեսախցիկների ձևն է լինելու, մարդկանց տունը նորից Հարկադիրից գումարներ է գալու 50 հազար դրամ, ինչ է դու այդ կտրոնը չունես», – ասել է Տիգրան Հովհաննիսյանը։
Մեկ այլ վարորդ էլ նշել է՝ եթե ուշացնես վճարը մի երկու օրով, ու տեսակցիկները դա ֆիքսեն, նորից տուգանք է գալու 50 հազար դրամի չափով։
Տաքսու վարորդ Սիմոնյան Սամսոնի կարծիքով էլ քաղաքում պատահարների մեղավորները ոչ թե տաքսու վարորդներն են, այլ այն պատասխանատուները, որոնք բոլորին անխտիր գումարի դիմաց վարորդական վկայական են տալիս. «Վարորդական իրավունք տվողն ինքը երթևեկության կանոններ չգիտի. իր խնդիրը փող կորզելն է, ինչպես նաև 12 հազար դրամ կորզելը չմատուցած ծառայությունների համար... նախ՝ ինձ կայանատեղի հատկացրո՛ւ, ուղևորին իջեցնելու տեղ հատկացրո՛ւ, ես էլ վճարեմ։ Չմատուցած ծառայությունների համար փող են ուզում», – ասել է նա։

7or.am