Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի ռազմական կայազորում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Աղբյուրի զրուցակիցը հայտնել է, թե նման որոշում կայացվել է՝ ելնելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակից։
«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության փաստով քրեական գործը հետաքննում են հայկական և ռուսական կողմերը, որոշվում է մեկ ընդհանուր մեղադրական եզրակացության կայացման հարցը՝ ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա»,-ասել է «Ինտերֆաքսի» մեկ այլ աղբյուրը՝ հավելելով, թե «Հայաստանի քննիչների կողմից ձեռբերված տեղեկությունները փոխանցվելու են ռուսական կողմին՝ կցելու գործի նյութերին»։