Գ. Ջհանգիրյան. «Սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ արդեն պառլամենտական համակարգի տարրեր են ներմուծում»
Այսօր ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի և Մհեր Շահգելդյանի կողմից ներկայացված ««ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Մինչ այդ, սակայն, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կոչ է արել դեմ քվեարկել այդ նախագծին։
–Այս օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է։ Այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին։ Մեզ մոտ բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին հստակ սահմանված է մեր Սահմանադրությամբ՝ Վերահսկիչ պալատի մասին դրույթներով, ՎՊ–ի մասին օրենքով և պրոֆիլային հանձնաժողովներով։ Նաև ընթացակարգն է սահմանված թե՛ Սահմանադրությամբ, թե՛ «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Կոչ եմ անում դեմ քվեարկել այս նախագծին, որովհետև դեռ սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ արդեն պառլամենտական համակարգի տարրեր են ներմուծում մեր կառավարման համակարգ,–ասել է Գ. Ջհանգիրյանը։
Նրան հակադարձել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով.
–Որևէ օրենքի հակասահմանադրականությունը կարող է որոշել Սահմանադրական դատարանը։ Բնականաբար, մենք կողմ ենք քվեարկելու, իսկ պարոն Ջհանգիրյանին հորդորում ենք դիմել ՍԴ։
Ա. Վարդանյանի ասածը հաստատել է նաև Հրանտ Բագրատյանը։
Այնուհետև վերոնշյալ օրենքն ընդունվել է 78 կողմ, 17 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am