Առաջին անգամ Հայաստանում դասախոսություններով հանդես կգա Ջիմ Սքրիվիները
Անգլերեն լեզվի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան կժամանի փետրվարի 13-ից 15-ը և կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար:
Երեք օրվա ընթացքում նա հանդես կգա չորս դասախոսությամբ` ներկայացնելով ուսուցիչներին անհրաժեշտ այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնց շնորհիվ անգլերենի ուսուցումը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և մեթոդներին: Դասախոսություններն անվճար են նախնական գրանցմամբ (www.britishcouncil.am): Դասախոսությունները տեղի կունենան Հայաստանում Ամերիկյան համալսարանում և Անի Պլազա հյուրանոցում:
Ջիմ Սքրիվեները Միացյալ Թագավորությունում հայտնի գրող է, խորհրդատու և դասընթացավար: Նա համագործակցում է Bell Teacher Campus-ի հետ, որը Քեմբրիջի համալսարանի մաս է: Ջիմ Սքրիվեները հայտնի է անգլերենի ուսուցման վերաբերյալ իր գրքերով, ինչպիսիք են «Learning Teaching», «Teaching English Grammar»և «Classroom Management Techniques»: Նրա գրքերը երկու անգամ արժանացել են Duke of Edinburgh English Speaking Union-ի մրցանակներին: Նա երեք անգամ ներկայացվել է Բրիտանական խորհրդի ELTON ուսուցման ոլորտում նորարարության համար տրվող մրցանակին: Նրա վերջին գիրքը ուսանողների համար է և կոչվում է «Visual Grammar 1 and 2»:
«Ջիմ Սքրիվիները անգլերենի ուսուցման ոլորտի լավագույն մասնագետներից է: Նրա հեղինակած գրքերը հիմք են ծառայում անգլերենի դասավանդման համար ողջ աշխարհում: Մենք անչափ ուրախ ենք, որ հայ ուսուցիչները հնարավորություն կունենան լսելու նրա դասախոսությունները և ծանոթանալու նրա հետ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանիշով: