Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «ԻՊ զինյալներին հաղթելը չի ոչնչացնի իսլամական ծայրահեղականության գաղափարախոսությունը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը Սիրիայում և Իրաքում չի նշանակելու ծայրահեղական իսլամի գաղափարախոսության ամբողջական ոչնչացում։ Նման զգուշացմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդը։
«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ և հույս ունենալ՝ եթե մենք ջախջախենք «Իսլամական պետությանը» Սիրիայում, և քշենք Իրաքից, այդ գաղափարախոսությունն իր որևէ դրսևորմամբ չի հայտնվի մեկ այլ տեղ», – ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, որը մասնակցել է Սիդնեյում կայացած բրիտանա–ավստրիական դիվանագիտությունների ղեկավարների ամենամյա հանդիպմանը։ Համմոնդը կարծում է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը շարունակվելու է այս սերնդի ողջ կյանքի ընթացքում։
«Առավել դժվար է դիմակայել գաղափարախոսությանը, որն արձագանք է գտնում խոցելի մարդկանց մոտ», – ասել է նա։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «ԻՊ զինյալներին հաղթելը չի ոչնչացնի իսլամական ծայրահեղականության գաղափարախոսությունը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը Սիրիայում և Իրաքում չի նշանակելու ծայրահեղական իսլամի գաղափարախոսության ամբողջական ոչնչացում։ Նման զգուշացմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդը։
«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ և հույս ունենալ՝ եթե մենք ջախջախենք «Իսլամական պետությանը» Սիրիայում, և քշենք Իրաքից, այդ գաղափարախոսությունն իր որևէ դրսևորմամբ չի հայտնվի մեկ այլ տեղ», – ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, որը մասնակցել է Սիդնեյում կայացած բրիտանա–ավստրիական դիվանագիտությունների ղեկավարների ամենամյա հանդիպմանը։
Համմոնդը կարծում է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը շարունակվելու է այս սերնդի ողջ կյանքի ընթացքում։
«Առավել դժվար է դիմակայել գաղափարախոսությանը, որն արձագանք է գտնում խոցելի մարդկանց մոտ», – ասել է նա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։